Սլավա Շահբազյանը Կալիֆորնիայի նահանգի ըմբշամարտի հաղթող
Աննա Անտոնյան
Մայիս 09, 2022
Օրերս Կալիֆորնիայի նահանգի ըմբշամարտի նահանգային մրցաշարի առաջին պատվավոր հորիզոնականը նվաճեց 14 ամյա Սլավա Բագրատի Շահբազյանը ։ 14֊ամյա երիտասարդի սպորտային կարիերան սկսվել է տարիներ առաջ , երբ ընտանիքը տեղափոխվեց Կալիֆորնիայի նահանգ ։ Սլավա Շահբազյանի նվաճումների քանակն այս տարիքում ինքը մարզիկն էլ արդեն չի հիշում ։ Բազմիցս եղել է Լոս Անջելեսի քաղաքային մրցումների առաջին հորիզոնականում ։ Իսկ արդեն նահանգային մրցումներին երկար պայքարից հետո այլևս Սլավան Կալիֆորնիայի նահանգային չեմպիոն է ։
Հայ մարզիկի հաղթանակները վստահ ենք շարունակական են լինելու ։
Կիսվել