• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանությունը բացահայտվել է․ պատճառը եղել է բացօթյա տաղավարի հողատարածքը ձեւափոխելը

Աննա Անտոնյան Հունվար 19, 2024

Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկանում է ՔԿ-ից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, 2023թ․ մարտի 2-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է  ստացվել այն մասին, որ մարտի 1-ին` ժամը 23.20-ին ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, գլխին շրրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ տղամարդը մահացու վնասվածքը ստացել է Ջրվեժ համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Մասնավորապես` Երևանի 35-ամյա բնակիչը քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, 2023-ի մարտի 1-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Ջրվեժ համայնքում գտնվող բացօթյա տաղավարի հողատարածքը ձևափոխելու հարցի շուրջ վիճաբանել է  նույն համայնքի 50-ամյա բնակչի, նրա որդու ու ընկերոջ հետ, ինչի  ընթացքում 35-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 50-ամյա անձի մարմնի տարբեր մասերին։

Այնուհետև, երբ վերջինս ընկել է գետնին, 35-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող, ինքնաշեն պատրաստված ակոսափող հրազենով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կրակել է 50-ամյա տղամարդու գլխին՝   պատճառելով հրազենային, գնդակային թափանցող մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի:

Ոստիկանության հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում քրեական հետապնդման ենթարկվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ում ներկայացվել է մեղադրանք։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Երևանի 35-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 335-րդ հոդվածի 1-ին մասերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վերջինիս վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: