Ակնհայտ է, որ նիկոլապետության ու սուպեռ մամայի ջրերը մի առվով չեն հոսում
Աննա Անտոնյան
Դեկտեմբեր 13, 2021
Մոտ է այն օրը, երբ 《սև ու սպիտակ》 բաժանման հիմնադիր հայրը դառնա հերթական Սոֆյա Հովսեփյանը, կամ Նաիրի Հոխիկյանը։
Ակնհայտ է, որ Հայկ Մարությանն այնաքան էլ ցանկալի պերսոն չէ օրվա իշխանությունների համար։ Ակնհայտ է, որ նիկոլապետության ու սուպեռ մամայի ջրերը մի առվով չեն հոսում։
Ու քանի դեռ նիկոլներն իշխանություն ու լծակներ ունեն, ձգտելու են ժամանակից շուտ դադարեցնել Երևանի քաղաքապետի լիազորություններն ու անցկացնել արտահերթ ընտրություններ։ Հա՜մ Երևանում իրենց իշխանությունը ևս 4 տարով կերկարաձգեն, համ էլ ընտրությունները միշտ փող ուտելու լավ տարբերակ են։
Մնում է հուսալ, որ առանց պաշտոն մնացած սպիտակ Հայկոն իր հետևից մի քանի հարյուր հոգի չի հավաքի ու ռուպըրը ձեռքին քայլի ու նիկոլների հրաժարական պահանջի։ Չնայած, ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ում թիմում նրան ուրախ գրկաբաց կընդունեն։
Ընդդիմության ընդդիմություն, ձեր մոլորյալ զավակը շուտով ազատվելու է պաշտոնի կապանքներից, մի սիթկոմ մտածեք, որ առանց դեր չմնա։
Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
Կիսվել