Իշխանությունը պատրաստվում է նոր զիջումների գնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Իշխանությունն այդ փաստաթուղթը կներկայացնի որպես ձեռքբերում, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձ։ Ժողովրդին կխոստանան խաղաղություն և բարեկեցություն, բայց դա կլինի Հայաստանի պետականության կործանման ճանապարհը», - նշեց նա։