Իշխանությունն անցել է նախընտրկան շրջանում հնչեցրած սպառնալիքների իրագործմանը

Աննա Անտոնյան Հուլիս 06, 2026

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն այսօր ասել է, որ իշխանությունն անցել է նախընտրկան շրջանում հնչեցրած սպառնալիքների իրագործմանը.

«Նրանք սպասում էին ՍԴ-ի որոշմանը։ Իրենց մտածողությամբ իրենք ՍԴ-ում հարցը փակում են և սկսում են ընդդիմադիրների հալածանքները։ Իրենք վախենում են քաղաքական այն ուժերից, որոնք ունեն որոշակի ռեսուրսներ, նաև վախենում են լրատվամիջոցներից, ենթադրում եմ, որ հաջորդ փուլին կանցնեն լրատվամիջոցներին՝ պարզելու, թե ով, ինչպես և որտեղից է ֆինանսավորվում։ Եթե որևէ գործարար որոշի ֆինանսավորել և օգնել որևէ լրատվամիջոցի, բնականաբար, այդ լրատվամիջոցի հետևից գնալու են, իսկ  այդ գործարարին էլ ճնշումների են ենթարկելու»։ 

Ըստ Դանիելյանի՝ իշխանությունները ցանկանում են քաղաքական ուժերին ու լրատվամիջոցներին  վերահսկողության տակ վերցնել. «Սա նշանակում է, որ իրենք հանրության մեջ արդեն կորցրել են վստահությունը, որը կար 2018 թվականին, իսկ հիմա պետք է ռեպրեսիաներով շարունակեն իշխանությունը պահել։ Այսինքն՝ անցել են հաջորդ փուլին, ռեպրեսիաներին, ինչպես հայտարարել էին նախընտրական փուլում»։

Կիսվել