Իրավապատ մարմիններն ավարտել են Գյումրիում՝ Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողությունները։
Առաջնորդարանից իրավապահներից հետո հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։
Իրավապահներն այս պահին Մայր Աթոռում են, որտեղ է նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռում հայտարարել է նա։
Նախօրեին դատախազությունը հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
Այս պահին լարված վիճակ է Մայր Աթոռում։