Իրավապահները գործողություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում. 9 անձ ձերբակալվել է

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 29, 2025

Իրավապահները գործողություններ են իրականացրել Ապարանի համայնքապետարանում:

Այս մասին տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում:

Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:

Կիսվել