Իրանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Աննա Անտոնյան Օգոստոս 05, 2025

Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8։36-ին։

Ըստ կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կմ խորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Կիսվել