Իրանի սահման տանող Քաջարանի 7.2 կիլոմետրանոց թունելի շինարարությունը նախատեսվել է ավարտել 2032 թվականին
Աննա Անտոնյան
Հուլիս 16, 2026
Նոր թունելը կրճատելու է ճանապարհը մոտ 40 րոպեով, շրջանցելու է ամենաբարձրադիր լեռնանցքը և նվազեցնելու է եղանակային ռիսկերը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 395 միլիոն դոլար։ Դրանից 200 միլիոն դոլարը տրամադրել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ)՝ որպես վարկ, իսկ մնացած մոտ 195 միլիոն դոլարը համաֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։
Շինարարությունն իրականացնում են իրանական առաջատար ընկերությունների համատեղ ձեռնարկությունները՝ «Abat Rahan Pars International Group»-ը և «Tunnel Sadd Ariana»-ն։
Բացի 7.2 կմ երկարությամբ բուն թունելից, նախագծով կառուցվելու է նաև շուրջ 4 կմ երկարությամբ նոր մոտեցնող ճանապարհներ: Թունելն ունենալու է երկկողմանի երթևեկություն, 10.6 մետր ընդհանուր լայնություն և անվտանգության ժամանակակից համակարգեր։