Իրանի Արաք քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով նորածին և երկու տարեկան երեխաներ են զոհվել․ ԻՀՊԿ

Աննա Անտոնյան Մարտ 17, 2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Արաք քաղաքում բնակելի տան ուղղությամբ հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհվածների թվում են երեք օրական նորածինը և նրա երկու տարեկան քույրը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի հարավ-արևմուտք գտնվող Արաքի վրա հարձակման հետևանքով զոհվել են նաև երեխաների մայրն ու տատը, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով ԻՀՊԿ-ին:

«Մեր երեք օրական Մոջթաբայի անարդարացիորեն թափված արյունը մեզ էլ ավելի վճռական է դարձնում ստոր ամերիկացի և սիոնիստական հրոսակների դեմ պատերազմում»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ, ևս 18 551-ը ստացել են վիրավորումներ:

Կիսվել