Իրանը պատրաստ է համագործակցել Միջազգային ծովային կազմակերպության հետ ծովային անվտանգության բարձրացման համար
Աննա Անտոնյան
Մարտ 22, 2026
Իրանը պատրաստ է համագործակցել Միջազգային ծովային կազմակերպության (IMO) հետ՝ Պարսից ծոցում ծովային անվտանգության մակարդակը բարձրացնելու և նավաստիներին պաշտպանելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի ծովային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Մուսավին, հայտնում է Mehr-ը։
Ալի Մուսավին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում բոլոր նավերի համար, բացառությամբ «Իրանի թշնամիների» հետ կապված նավերի։
Նա ընդգծել է, որ նեղ ջրային ուղով անցումը հնարավոր է դարձել Թեհրանի հետ անվտանգության միջոցների համակարգման շնորհիվ։
«Դիվանագիտությունը մնում է Իրանի առաջնահերթությունը։ Սակայն ագրեսիայի լիակատար դադարեցումը, ինչպես նաև փոխադարձ վստահությունն ավելի կարևոր են», - հայտարարել է Մուսավին։
Նա հավելել է, որ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն են «Հորմուզի նեղուցում տիրող ներկայիս իրավիճակի հիմքում»։
Կիսվել