Իրանը կշարունակի իր պատժիչ գործողությունները՝ մինչև տարածաշրջանում ԱՄՆ բազաների լիակատար վերացումը․ ԻՀՊԿ

Աննա Անտոնյան Մարտ 14, 2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հաստատել են, որ իրենց պատժիչ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում ամերիկյան բազաները լիովին չեն վերացվել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Հայտարարության համաձայն՝ ուրբաթ օրը «Ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակում իրականացված երկփուլ հարձակման ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներով հարվածել են Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Ալ-Դաֆրա» ավիաբազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ շտաբ-բնակարանը։

Կիսվել