Նիկոլի կողմնակիցների հիմնական խոսույթը նախկինների թալանն ա, բայց ոչ մեկը դեռ չի խոսել թե պատերազմի հետևանքով քանի միլիարդ դոլարի զենք ենք կորցրել, պատերազմի ամեն մի օրը մեր բյուջեի վրա որքան է արժեցել, էն տարածքները որ կորցրել էինք որքան տնտեսական արժեք էին գոյացնում, որքան գումար պետք է գծոնք նոր սահմաններում ռազմական-ինժիներական աշխատանքների վրա, դիրքերի ու զորամասերի կառուցման վրա, էլ չեմ ասում 5000-ը գերազանցող ապագա հարկատուների մասին, որոնք կամ զոհվեցին կամ ծանր աստիճանի ցմահ հաշմանդամություն ձեռք բերեցին ու պետությունը պետք ա առանց այդ էլ աղքատ բյուջեի հաշվին էդ մարդկանց ընտանիքների համար սոցիալական երաշխիքներ ստեղծի, փակի առողջապահական և այլ ծախսերը։
Պետությունը պետք ա նաև սոցիալական երաշխիքներ տրամադրի մոտ 38000 տեղահանվածների համար, ապահովի նրանց բնակարաններով։
Իսկ թե երեք տարում ինչքան գումար ենք կորցրել, որքան կարող էինք որպես պետություն ունենալ ու չունեցանք սխալ վարված տնտեսական և արտաքին քաղաքականության հետևանքով, առանձին քննարկման թեմա է։
Կարեն Թովմասյան