Ի՞նչ է պետք միջազգային վարորդական վկայական ստանալու համար. քննություն հանձնելու կարիք չկա

Աննա Անտոնյան Հուլիս 18, 2022

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Ոստիկանությունից հայտնում են, որ միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում

‒ անձը հաստատող փաստաթուղթ,

‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,

‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),

‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

Կիսվել