Իմացել եմ՝ ինձ դատելու են, գույքս բռնագրավելու են. վարչապետը հայտնել է՝ ինչու Աննա Հակոբյանի հետ ամուսնացած չէ

Աննա Անտոնյան Հուլիս 23, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի էջերում տեղադրել է մի հատված «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի հանդիպումներից մեկից:

Այդ հատվածում վարչապետը մանրամասնորեն պատասխանում է հարցին, թե ինչու ինքը և Աննա Հակոբյանն օրինական ամուսնացած չեն:

«Քանի որ ես 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել, գիտեի, որ ինձ բռնելու են, դատելու են, իմ գույքը բռնագրավելու են... Մենք չենք ամուսնացել մեկ նպատակով՝ չեմ ամուսնացել՝ ընտանիքս պաշտպանելու համար:

Ասենք, մենք տուն ենք ունեցել, եղել է Աննայի անունով: Նախորդ տարի էլ վաճառել ենք, ճիշտ է, համատեղ էինք ձեռք բերել, բայց եղել է Աննայի անունով:

Ես իմացել եմ, որ դատ-դատաստան է լինելու, ինձ ինչ են անելու, գոնե երեխեքս ապրելու տեղ ունենան, որ էդ տունը գոնե Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չունենա, որպեսզի մեր աշխատանքով ստեղծածը մեր ձեռքերից չտանեն: Չամուսնանալու ուրիշ պատճառ մենք չենք ունեցել», - ասել է վարչապետը:

Կիսվել