իմ Մուսան բռնաբարվեց բոլորի աչքերի առաջ
Աննա Անտոնյան
Հուլիս 15, 2021
Այսօր բարձր գրականության մասին կարելի է խոսել Էյնշթեյնի հարաբերականության տեսությունից ելնելով։ Ասա ,ով է տպագրել գիրքդ, ասեմ ` կմտնես գրականության ասպարեզ ,թե ոչ ։
Այսպես է ահա մեր օրերում գրականություն ստեղծվում ։ Հրատարակչությունները գիրք տպագրող գրողներին լավագույն խոստումներով գայթակղում են , փնովում մրցակից հրատարակիչներին և անգամ հիշեցնում ,որ իրենց ցուցապաստառների աստղ կարող են դառնալ ։
Իսկ գրքի բովանդակությո՞ւնը ...
Մեր օրերում դա ,կարծես հազարերորդ տեղում է ։
Փիլիսոփայության գիտությունների դոկտոր, գրող ,Սլավի֊Ավիկ Հարությունյանը այն հարցին ,թե հրատարակչությունների կողմից շարունակ գովազդվող մի քանի գրողները արդյո՞ք չեն ստվերում իրական գրականությունը, պատասխանեց.
֊Միշտ էլ նույնն է եղել։ Ճանաչում են նրանց՝ ում գովազդում են։ Տոլստոյին ժամանակին Նոբելյան մրցանակ չեն տվել, բայց նույն տարում մրցանակ շնորհել են ջարդված ծաղկամանի մասին ոտանավոր գրած մեկին՝ ում շատ էին գովազդում, կամ էլ՝ Բրոդսկու սերնդից նույն Ռուսաստանում առնվազն հավասար մակարդակի մեկ տասնյակ պոետներ կային։
Խրուշչովի թեթև ձեռքով Բրոդսկին դարձավ հալածյալ։
Դասականներից մեկն ասում էր. "Մեր կյաժի բախտը բերեց" (ծիծաղ).:
Ստացվում է ,որ բախտավոր աստղի տակ ծնված "կյաժերին" այսօր ընտրում են հրատարակչությունները։ Իսկ եթե փող չունես ...
Ուրեմն մի մտիր գրականություն ։
Սլավի֊Ավիկ Հարությունյանը, այս թեմայով շարունակում է .
֊ Պոզները մի առիթով ասել էր, որ եթե մի քանի անգամ պարբերաբար ձիու հետույք ցույց տան հեռուստատեսությամբ ՝ հնարավոր է, որ այն առավել սեքսուալ թվա ու գրգռի, քան ՝ սեփական կնոջդ բարեմասնությունները։
Մի քանի օր անընդմեջ նույն հեռուստատեսությամբ անընդհատ կրկնեն, որ մեր անհաջողությունների մեջ մեղավոր են պապուասները՝ կընկալվի որպես իրականություն։
Քո ասած իրականությունը նույնքան սուբյեկտիվ է, հնարովի,միաժամանակ իրական ՝ ինչպես այդ իրականության մասին ստեղծված գրականությունը։
Տխուր փաստեր են ի հայտ գալիս ,կամ տխուր իրականություն , ու հարց է մնում օդից կախված , բա մուսան հիմա ի՞նչ տեսք ունի ։
Ավիկը ...
Ավիկը խորը շունչ է քաշում .
֊ Չգիտեմ։
Յուրաքանչյուրն իր գրելու պատճառն ունի, կամ յուրաքանչյուրի մուսան իր տեսքն ունի երևի։
Ես՝ իմ չգրելու պատճառն ունեմ.
Իմ Մուսան բռնաբարվեց բոլորի աչքերի առաջ։
Լռեցինք.... Ավիկը Արցախից է ...
Լռությունն անգամ բռնաբարված էր , չասված խոսքերի աղմուկից ։
Արմինե Մելքոնյան
Կիսվել