Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում թունելներ են կառուցվում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 10, 2025

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում կառուցվում է նաև երկու թունել, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32 կմ ճանապարհ, երկու թունել (360 մ և 520 մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Կիսվել