Ժորա Մարտիրոսյանին նվիրված հուշ֊երեկո Առնո Բաբաջանյան համերգասրահում

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 23, 2021

Առնո Բաբաջանյան համերգասրահում Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրված Ժորա Մարտիրոսյանի հուշ երեկոն է ։ Համերգասրահի առաջին շարքերը զոհված զինվորների ծնողներինն է , որոնց միավորել է ցավը ։ Այնքան ուժեղ իրենց տեսակի մեջ , որ մեկը մյուսին փորձում է սփոփել ։ Իրենք գիտեն ինչպես մոտենալ ցավին , որտեղ լռել , որտեղ գրկել ...
֊Դավիթիս գտել են չորս ամիս անց հողի տակից ...
Ծնողներից մեկի պատմությունը ստիպում է լարվել ։
֊Գրպանում եղած թղթերը հողի խոնավությունից խունացած են եղել ու ոչ ընթեռնելի։ Միայն մատիտով գրվածներից են հասկացել ,որ ինքն է ։
Դահլիճը լռեց ...
Սկսվեց Ժորայի ձայնով տեսանյութը ։
Դահլիճը չզսպեց արցունքները։
Բեմում հայ երգարվեստի և ասմունքի մեծերն էին` Շուշան Պետրոսյան , Սոնա Շահգելդյան , Արսեն Սաֆարյան , Զարուհի Բաբայան , Սիլվա Հակոբյան ,Աննա Ավետիսյան , թատերական աշխարհի նոր բացվող աստղեր ։
Դահլիճի արցունքները անզորության ճիչ էր ,շնորհակալության երախտիք, իրենց արյամբ հայրենիքը պահած տղերքի առաջ հավերժ պարտքի արցունքներ էին ։ 

Կիսվել