Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումն ընդունվել է 1992 թվականի հունվարի 28-ին։
Հայաստանի զինված ուժերի տոնը սահմանվել է 2001 թվականի հունվարի 6-ին` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։
Գիտակցումը, որ բանակը երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, մեզ պետք է ստիպի բանակաշինության ընթացքը դարձնել արդյունավետ, իրականացնել բարեփոխումներ, ստեղծել 21-րդ դարին հարիր մարտունակ բանակ:
Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։