Հունվարի 27-ը կնշվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր». այն կլինի ոչ աշխատանքային

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 23, 2025

Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի փոփոխության նախագծին։ 

Այս նախագծով առաջարկվում է հունվարի 27–ը նշել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և այն համարել ոչ աշխատանքային։

Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նախագիծը կառավարության հաստատումից հետո կուղարկվի ԱԺ։

Կիսվել