Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:
Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր Պապն անցկացրել է պատարագ՝ նվիրված իր պապականության (գահակալության) մեկնարկին։
Երդմնակալության պատարագից հետո Հռոմի պապը ողջունել է Վատիկան ժամանած ավելի քան 150 պատվիրակությունների ղեկավարներին։