Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում. այրվել է խանութում պահեստավորած ապրանքը

Աննա Անտոնյան Օգոստոս 13, 2022

Հրդեհը բռնկվել է խանութ սրահի պահեստային հատվածում։ Այն մարվել է 23:14-ին:
Հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում գտնվող խանութ սրահում, որի հետևանքով այրվել է պահեստը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեպքի մասին ահազանգը ստացվել է երեկ` ժամը 22։09-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող խանութ սրահի պահեստային հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել են խանութ սրահի պահեստային հատվածը (մոտ 22 քմ) և ներսում պահեստավորած ապրանքը:

Կիսվել