Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում հրդեհ է բռնկվել

Աննա Անտոնյան Փետրվար 19, 2022

Փետրվարի 18-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է տան խոհանոցը՝ գույքով (մոտ 7 քմ):

Կիսվել