Հրազդանում այս գիշեր գայլեր են նկատվել

Աննա Անտոնյան Հունվար 25, 2024

Հրազդան քաղաքում այս գիշեր գայլեր են նկատվել։ Այս մասին տեղեկանում ենք «Կենդանիների պաշտպանություն Հրազդանում» կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

«Հրազդանի միկրոշրջանի Չերեմուշկա թաղամասում, և 8-րդ մանկապարտեզի հարակից թաղում (91, 89, 88, 87 շենքերի հատված) այս գիշեր նկատվել են գայլեր։ Բոլոր նրանք, ովքեր տուն են վերադառնում ուշ ժամի, կամ գնում են աշխատանքի շատ վաղ, զգո՛ւյշ եղեք», - նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Կիսվել