Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում քիչ առաջ ձայնագրություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ. Աշոտյան

Աննա Անտոնյան Հունիս 09, 2021

«Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:


Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.


Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝


Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:


Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովդր գլխին:


Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:


Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:


Այո, սա նաև միջազգային սկանդալ է:


Սակայն ինձ համար սկանդալը երկրորդական է:


Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:


Մնացածը մասին տեսանյութը՝ շուտով»,-գրել է Աշոտյանը:

Կիսվել