Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից պետք է ամեն կերպ սղցնել տարածաշրջանային ապաշրջափակման հայանպաստ լինելու բլեֆը, մյուս կողմից՝ նրանք «հաճելի եւ դրական» լուրերի կարիքն ունեն երկրի կորուստներն ու ցավը քողարկելու համար

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 12, 2021

Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը ։


Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը, ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու տարածել։


Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից պետք է ամեն կերպ սղցնել տարածաշրջանային ապաշրջափակման հայանպաստ լինելու բլեֆը, մյուս կողմից՝ նրանք «հաճելի եւ դրական» լուրերի կարիքն ունեն երկրի կորուստներն ու ցավը քողարկելու համար։


Պարզվում է, որ Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը եւ սկսում է կենտրոնանալ մեկ այլ նախագծի վրա՝ India Arab-Med Corridor ( նայել նկարը)։


Սույն նախագիծը շրջանցելու է Հարավային Կովկասը եւ բաղկացած է լինելու հետեւյալ հատվածներից՝ Մումբայի նավահանգիստ- ԱՄԷ- Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել կապող երկաթգծից-Խայֆայի նավահանգիստ-հունական Պիրեյ նավահանգիստ։


Այս նախագիծը հնարավոր դարձավ Էմիրաթների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շնորհիվ եւ հանդիսանում է հնդկական պատասխանը չինական «Ճանապարհ եւ Գոտի նախաձեռնությանը»՝ BRI։


Արդյունքում արձանագրենք, որ Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին։

Գրում է Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել