Միանգամայն հնարավոր է "սառը պատերազմ" Արևմուտքի ու Չինաստանի միջև
Աննա Անտոնյան
Հուլիս 03, 2021
Միանգամայն հնարավոր է "սառը պատերազմ" Արևմուտքի ու Չինաստանի միջև
Ռուսաստանի և Արևմուտքի այսօրվա հակադրությունը դժվար է "սառը պատերազմ" համարելը։ Մի կողմից, ուժերը շատ ոչ համաչափ են, մյուս կողմից՝ Ռուսաստանը, տնտեսական ու տեխնոլոգիական հետամնացությունից բացի, Արևմուտքին չի կարողանաում հակադրել իր արժեքային, գաղափարական այցեքարտը։
Բայց միանգամայն հնարավոր է "սառը պատերազմ" Արևմուտքի ու Չինաստանի միջև, եթե հաշվի առնենք, մի կողմից, Չինաստանի արագ զարգացումը, մյուս կողմից՝ նրա գաղափարական հակադրությունը Արևմուտքին։ Սի Ցզինպինի վերջին ելույթը Չինաստանի կոմկուսի 100-րդ տարեդարձի հանդիսությանն, անշուշտ, ծրագրային էր՝ հիմնաված մարքս-լենինյան սկզբունքերի ու չինական ինքնատիպության սիմբիոզի վրա։
Սուրեն Սուրենյանց
Կիսվել