ՀՀ վարչապետին հրավիրել են Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել։ Այդ մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից բոլոր ռուսաստանցիները նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին նշելու են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պաշտոնական հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին», - ասել է Կոպիրկինը։

Նա արժևորել է այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանին և Հայաստանին  միավորում է ժողովուրդների սխրանքի հիշատակի նկատմամբ հարգանքը:

«Դա հատկապես կարևոր է մեր ընդհանուր Հաղթանակի նկատմամբ հարաճուն հարձակումների պայմաններում», - նշել է դիվանագետը։

Կիսվել