ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 05, 2025

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝

  • Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,
  • Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

  • Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
  • Հնարավորինս շատ հեղուկներ օգտագործեք
  • Հաճախակի օդափոխեք փակ տարածքները
  • Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները
  • Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ
  • Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ
  • Հագնվե՛ք եղանակին համահունչ
  • Հետևե՛ք անձնական հիգիենային:

Կիսվել