ՀՀ–ում սկսվել է Ստեփանակերտի գիշերօթիկի և տուն–ինտերնատի շահառուների տեղավորման գործընթացը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 27, 2023

Կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։ Այս մասին  տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։

Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կիսվել