Այսօր համբույրի միջազգային օրն է, հետաքրքիր փաստեր

Աննա Անտոնյան Հուլիս 06, 2021

Մենք միմյանց համբուրում ենք առանց մտածելու, թե որքան դրական հատկանիշներ ու օգուտ կա այդ հաճելի երեւույթի մեջ։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել մի քանի հետաքրքիր եւ յուրօրինակ փաստ համբույրի մասին։

Հին Ճապոնիայում կարծում էին, որ համբույրը մարդուն դրական էներգիա է տալիս։

Բրիտանացի հետազոտողները պնդում են, որ հաճախ համբուրվողներն ավելի լավատես, հաջողակ եւ ինքնավստահ են լինում։

Համբույրը նվազեցնում է կարիեսի առաջացման հավանականությունը։

Մարդու շուրթերն ավելի զգայուն են, քան մատների ծայրերը։ Իրական համբույրը 100 անգամ արագացնում է սրտի բաբախյունը։

Անմեղ համբույրն այրում է 5 կալորիա։ Ավելի ինտենսիվ ու կրքոտ համբույրի ժամանակ կարելի է այրել մոտ 30 կալորիա։

Համբուրվելիս մեկից մյուսին է փոխանցվում 278 տարբեր մանրէներ։ Բարեբախտաբար, դրանց 95 տոկոսը վտանգավոր չեն։ Հիշեք, մնացածի մասին։

Դեպի Կայլաշ լեռ ուխտագնացության մեկնած ցանկացած բուդդա հողը համբուրում է մոտ 30 հազար անգամ։

Յուրաքանչյուր տասներորդ պատանի «իսկապես» համբուրվում է մինչեւ 10 տարեկան դառնալը։ 14 տարեկան հասակում  երկու սեռի ներկայացուցիչների 50 տոկոսն արդեն գիտեն, թե ինչ է նշանակում «կրքոտ համբույր»։

Պատճառներ, որոնք «սպանում են» կանանց մոտ համբուրվելու ցանկությունը. 1) բերանի տհաճ հոտ, 2) քրտինքի հոտ, 3) տղամարդկանց կարճ կզակ։

15-24 տարեկան աղջիկների շրջանում կատարված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ այս տարիքի աղջիկները հանուն մեկ իրական համբույրի պատրաստ են մեկ տարի արդուկել տղամարդու վերնաշապիկները։

Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ կանայք  մինչեւ ամուսնանալը 7-9 տղամարդու են համբուրում։

Ճապոնիայում այլ մարդկանց ներկայությամբ համբուրվելն այնքան էլ ընդունված ու հաճելի երեւույթ չէ։ Հենց այդ պատճառով էլ դուք երբեք ճապոնական ֆիլմերում համբույրի տեսարաններ չեք հանդիպի։ Նույնիսկ գոյություն ունի «ճապոնական համբույր». զույգը միմյանցից մեկ քայլ հեռավորությամբ կանգնում է, մոտեցնում շուրթերը եւ համբուրում. բերանը չի կարելի բացել։

Էսկիմոսներն ու պոլինեզիացիներն իրար չեն համբուրում. նրանք պարզապես մոտեցնում են իրենց քթերը, որն էլ հենց համարվում է նրանց համբույրը։

Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ մարդն իր ողջ կյանքի ընթացքում համբուրվում է ընդամենը երկու շաբաթ. ընդամե՞նը։

Աֆրիկացիներն իրենց  առաջնորդի հանդեպ տածած մեծ հարգանքը ցուցաբերում են համբուրելով այն հողը, որով նա քայլել է։

Համբուրվելու գիտական անվանումը «ֆիլեմատոլոգիա» է։

Համբույրը ցավազրկող հատկություններ ունի։ Բժիշկները կարծում են, որ սիրած մարդու համբույրը 200 անգամ ավելի ազդեցիկ է, քան մորֆին։

Ըստ ամերիկացի հետազոտողների՝ համբուրվելը 5 տարով երկարացնում է կյանքը։

Համբույրը հիանալի մարզանք է սիրտ-անոթային համակարգի համար։ Համբույրը կանխում է օրգանիզմում արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների առաջացումը։

Համբույրը լավագույն միջոցն է սթրեսի եւ ագրեսիայի դեմ։

Կիսվել