Նիկոլ Փաշինյանի քաղաքական հորիզոնի հերթական ձախողումը

Աննա Անտոնյան Հունիս 22, 2021

Ռուսաստանի հայերի միության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը ճամբարափոխ իր տեսակով, այսօր փորձում է Հայաստանի իշխանությունների մոտ տպավորություն ստեղծել ։ Նախ Մոսկվա այցի ժամանակ հանդիպում է կազմակերպում Նիկոլ Փաշինյանի հետ ,հետո ինքը չի ներկայանում , իսկ երբ հարցնում են ,որ մասնակից է հրավերին, ինքն իրեն հերքում, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի որդու Սեդրակի դասընկերն է և անհնար էր կանգնի Փաշինյանի կողքը ։ Ինքն էլ գիտեր ,որ առաջիկա ընտրություններում հնարավոր զարգացումները անկանխատեսելի էին և բոլոր կողմերի հետ հարաբերություններ պահելը առաջնային։

Հունիսի 20֊ին ,երբ արդեն ընտրությունների ելքը այլևս պարզ էր ,Շահեն Պետրոսյանը սկսեց հիշեցնել հաղթող կողմին իր գոյության մասին ։

Ժիրայր Ոսկանյանի հաղորդմանը հյուրընկալված Շահեն Պետրոսյանը ներկայացնում է իր գործունեությունը և պնդում, թե Մոսկվայում իրավաբանական խորհրդատվություն է ապահովում հայ համայնքին։

Իսկ իրականում հայ համայնքը նրան անգամ չի էլ ճանաչում։ 

Իրավաբանական խորհրդատու Շահեն Պետրոսյանը հաղորդման ընթացքում մոռացավ սակայն ներկայացնել իր իրական գործառույթն ու տեսակը ։ 

Դեռ Երևանում ապրած տարիներին իրեն պատկանող լոմբարդի միջոցով քանի քաղաքացու էր թողել անտուն,  իսկ հայերից պարտք վերցնելն ու մեղմ ասած քցելն էլ արդեն գործունեության բոնուսն են ։ Շանթ ֆիրմայի տիրոջ պարտքերն էլ արդեն մոռացության է տրվում։ 

Նոր կառավարությունը պետք է ամենայն զգուշությամբ մոտենա հեռվից սիրուն երևացող հարևանի հարսներին, քանզի այս անգամ սխալվելու իրավունք այլևս չունի։

Կիսվել