Հերոսների հիշատակն այսպես չեն հարգում

Աննա Անտոնյան Մայիս 20, 2023

Օրենքի գերակայությունը պե՛տք է լինի պետության մեջ՝ պետության կարեւորագույն հիմքերը եւ օրինականությունը ապահովելու համար, սակայն կան բարոյական օրենքներ, որոնք գրված են մեր սրտերում...

Հերոսածին մայրը կալանավորվեց մեկ ամսով: Մայր, ով հայրենիքին նվիրեց իր ամենաթանկը՝ սեփական զավակի կյանքը: Եվ այդ նույն հայրենիքն այսօր նեղացնում է իր հերոսի մորը: Արդյո՞ք մեզանից որևէ մեկն ունի բարոյական իրավունք քննադատել մի կնոջ, ում զավակը միացավ մեր անմահ հերոսների բանակին: Մեր որդեկորույս հայրերն ու մայրերը օգնության, սփոփանքի կարիք ունեն, քանզի հաշտվել այդ ցավի և կորստի, դաժան իրականության հետ անչափ դժվար է: 

Սթափվելու ժամանակն  է, քանզի կան կարմիր գծեր, որոնք հատելը կործանարար կարող է լինել մեր երկրի և պետության համար...

Հերոսների հիշատակն այսպես չեն հարգում:

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մոսկվայի մարզերում, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի փորձագիտական խորհրդի անդամ՝ Արտյոմ Մեացականի Վարդանյան

Կիսվել