Հետաքրքիր փաստեր Օքսֆորդի համալսարանի մասին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 16, 2021

Օքսֆորդի համալսարանի կարգախոսն է ` Աստված֊ Իմ լուսավորություն։ 

⠀Օքսֆորդն ամենահին համալսարանն է Մեծ Բրիտանիայում և երկրորդը Եվրոպայում՝ զիջելով Բոլոնիայի համալսարանին։

⠀ Օքսֆորդի առաջին քոլեջները բացվել են դեռևս 13-րդ դարում, սակայն մինչև 1878 թվականը համալարանում ոչ մի կին ուսանող չի եղել։

⠀ Այս պահին Օքսֆորդն ունի 38 քոլեջ, իսկ ամենահայտնի ուսանողուհիներից մեկը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարիտ Թետչերն է, ով ավարտել է համալսարանի Սոմերվիլ քոլեջը։

⠀ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օքսֆորդը չի ռմբակոծվել, քանի որ Հիտլերը, Անգլիան նվաճելու դեպքում, մտադիր էր մայրաքաղաք դարձնել Օքսֆորդը։

⠀Օքսֆորդի համալսարանը գլխավորել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային աղյուսակը 2017-ին և 2018-ին, որը հրապարակում Է Times Higher Education (THE) հանդեսը:

⠀ Ասում են՝ Օքսֆորդը հրաշալի վայր է գրող դառնալու համար։ 

⠀Օրինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին («Մատանիների տիրակալը»), Օսկար Ուայլդը, Լուիս Քերոլ («Ալիսան հրաշքների աշխարհում»), Քլայվ Սթեյփլս Լյուիս («Նարնիայի տարեգրություններ») սովորել և ուսանողական տարիներին ստեղծագործել են Օքսֆորդի պատերի ներքո։⠀

Օքսֆորդը նաև դերասաններով է հայտնի, օրինակ՝ Ռոուեն Աթկինսոնը՝ Միստր Բինի դերակատարը և Էմմա Վաթսոնը նույնպես սովորել են Օքսֆորդում։


Կիսվել