«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով տեղեկատվություն՝ պահեստներում առկա, շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց ընկերության պահեստներում առկա, շահագործումից հանված և հետագա շահագործման համար ոչ պիտանի սև և գունավոր մետաղների, ինչպես նաև այլ տիպի թափոնների վաճառքի համար:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»: