Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին վերաիմաստավորում ենք Լոս Անջելեսի՝ խոր արմատներ ունեցող հայկական ժառանգությունը, ասել է քաղաքապետ Կարեն Բասը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հղված իր ուղերձում։
«Լոս Անջելեսը Հայաստանից դուրս ունի ամենամեծ հայկական համայնքը։ Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, վերաիմաստավորում ենք Լոս Անջելեսի՝ խոր արմատներ ունեցող հայկական ժառանգությունը և հարգարքի տուրք մատուցում զոհերի հիշատակին և տոկունությանը», — ասաց քաղաքապետ Բրասը։