Մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ կալանք՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու համար

Աննա Անտոնյան Օգոստոս 30, 2021

Մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ կալանք՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու համար


Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվելու է տուգանքով 100-500 հազար դրամի չափով:


Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝


1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,



2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված պատժվելու է տուգանքով 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։


Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար պատժվում է տուգանքով 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:


Հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

Կիսվել