Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել
Աննա Անտոնյան
Մայիս 20, 2025
Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը:
Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ:
Կիսվել