Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Աննա Անտոնյան Հունիս 06, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել: 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։


Կիսվել