Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 03, 2021

Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը: Հայ մարզիկը 8-2 հաշվով առավելության է հասել Բրունեյը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:


Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Արսենը 18-10 հաշվով հաղթել էր մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, ղազախ Ադլան Ասկարովին:


Այսպիսով՝ Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Դեյսոն Դուեյնի հետ:

Կիսվել