Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը․ ՊԵԿ

Աննա Անտոնյան Մայիս 06, 2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը:

Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը:

Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։

Կիսվել