Հայ որ ֆուտբոլիստն է երեկ խաղացել «Ռեալի» դեմ

Աննա Անտոնյան Օգոստոս 09, 2026

Մինչմրցաշրջանային հատվածը ակումբային ֆուտբոլում շարունակվում է: Ակումբները շարունակում են ընկերական հանդիպումների միջոցով պատրաստտվել նոր մրցաշրջանին:


Երեկ հերթական ընկերական խաղում միմյանց հետ մրցել են հունգարական «Ֆերենցֆարոշն» ու Մադրիդի «Ռեալը»:


Հունգարական ակումբի կազմում խաղալու հնարավորություն է ստացել նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Էդգար Սևիկյանը:


Իսպանական ակումբը առավելության է հասել 1-2 հաշվով:


Սևիկյանը լուսանկարվել է նաև «Ռեալի» նորանշանակ մարզիչ, պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Կիսվել