Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի, գերիները պետք է ազատ արձակվեն․ Ֆրանսիայի արտգործնախարար

Աննա Անտոնյան Ապրիլ 14, 2025

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի՝ այս լարվածությունը դիտարկելու և զսպելու համար», — ասել է Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտգործնախարարների հանդիպմանը:

«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և կամայականորեն կալանավորված անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն», — հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Տեսանյութ

Կիսվել