Գյումրեցի Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն

Աննա Անտոնյան Նոյեմբեր 04, 2021


Բելգրադում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում գյումրեցի Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևին և կպայքարի Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: 


Գերծանր քաշայինների առաջին կիսաեզրափակիչում, որն ավարտվեց քիչ առաջ բոլոր 5 մրցավարներն էլ նախապատվությունը տվեցին հայ մարզիկին:


 Եզրափակիչում Չալոյանը կհանդիպի ՌԴ ներկայացուցիչ Մարկ Պետրովսկիի հետ։

Կիսվել