Հավատով պիտի լցվենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հանդեպ. Կարեն Սարգսյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Սիրելի’ հայրենակիցներ,

1988-ից սկիզբ առած և մինչ օրս մղվող ղարաբաղյան շարժումը շարունակությունն է նվիրական այն պայքարի, որ դարեր շարունակ մղել է հայ ժողովուրդը՝ իր անկախ ու ազատ կյանքը կերտելու իրավունքի համար: 

Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք պաշտպանելու մեր զավակների արյամբ սրբագործված հայրենի յուրաքանչյուր թիզ հողը:

Պայքարով, հերոսությամբ, սեփական կյանքն ինքնուրույն կերտելու կամքով ու վճռականությամբ այժմ պետք է ձեռնամուխ լինել բանակի հզորացմանը, տնտեսության վերականգնմանը և սոցիալական հիմնախնդիրների լուծմանը։

Հավատով պիտի լցվենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հանդեպ։

Անկախությունը ու ազատությունը հեշտ չի տրվում, այլ նվաճվում է սեփական արյամբ, կամքով ու վճռականությամբ։ 

Ընդունեք շնորհավորանքներս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ։

Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ, ստեղծագործ կյանք, անսասան հավատ ապագայի նկատմամբ։

Կարեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հռչակման օրը ... 

Կիսվել