Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։
«Ստուգայցերն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը», - ասված է հաղորդագրության մեջ։