Հարսանիք առանց հարսի. Առողջապահության նախարարության նոր որոշումը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 29, 2021

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու է առանց պատվաստման վկայականի կամ բացասական թեստի մուտքը ռեստորաններ։


Առողջապահության նախարարի այսօրվա որոշումը ոչ այնքան ուղղված է վարակի կանխարգելմանը, որքան տնտեսվարողներին վնաս հասցնելուն։ 

Միջազգային կառույցներից բերվող գումարները պետք է Հայաստանի ներսում արդարացվեն տարատեսակ օրենքներ հրապարակ նետելով , իսկ թե այդ օրենքներից ովքեր կտուժեն,  դա արդեն կառավարությանը չի հուզում ։ Ռեստորանների տերերից մի քանիսի հետ փորձեցինք կապ հաստատել , շատերը պնդում են, որ առանց այն էլ հաճախորդի խնդիր ունեն , հիմա էլ , թե բա կանգնեք դռների մոտ ու մարդկանց մի թողեք ներս, եթե պատվաստված չեն ։ 

Առիթների ու հարսանիքների մասին էլ խոսելը դառնում է առիթ ունեցողի նկատմամբ թշնամանք , իսկ եթե  խնամիները  դեմ են պատվաստմանը հարսանիք կլինի առանց հարսի ։ 

Նույն կառավարությունը օրենքի ընդունումը հետաձգեց այնքան , որ կարողանան նշել սեպտեմբերի 21֊ը , հետո ընդդիմությունը կարողանա ցույցեր կազմակերպել , լայն թափ տալ վարակի տարածմանը և հետո միայն մտածել կանխարգելման մասին ։ 


Նյութը ` Արմինե Մելքոնյանի

Կիսվել