• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Հանրայինը «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կկատարի

Աննա Անտոնյան Նոյեմբեր 03, 2022

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ ընկերությանը կթուլատրի  մեկ անձից  2,698.6 մլն ՀՀ դրամի գնում կատարել«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար:

Հիմնավորման մեջ ասվում է, որ Հանրային հեռուստատեսության կողմից «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում ներկայացված լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը (ներառյալ տեխնիկական սարքավորումների, բեմական կոնստրուկցիաների ու դեկորատիվ ձևավորման ծառայությունները) կազմում է 2,248.8 մլն ՀՀ դրամ, առանց ԱԱՀ, իսկ ԱԱՀ-ով գումարը կազմում է 2,698.6 մլն ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ներկայացված ամփոփ հաշվարկները:

Ըստ Փաստաթղթի՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում նախատեսված ընդհանուր ծախսերը կկազմեն 4,998.2 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

«Հաշվի առնելով մրցույթի իրականացման սեղմ ժամկետները՝ սույն հիմնավորմամբ ևս Ընկերության կողմից առաջարկվում է օտարերկրյա որոշ մատակարար կազմակերպություններից տեխնիկական սարքավորումների ու առանձնահատուկ բեմական կոնստրուկցիաների վարձակալական ու սպասարկման ծառայությունների ձեռքբերումը նույնպես իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն թիվ 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ» պարբերությունների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները:

Մասնավորապես դա վերաբերում է արտադրական անհրաժեշտությունից ելնելով Pro Cinema բուլղարական ընկերությունից ձեռքբերվող էլեկտրական գեներատորների հավելյալ քանակների վարձակալությանն ու սպասարկմանը (մոտ 39.0 հազ. եվրո), լեհական ATM System Sp. Z.o.o. ընկերությունից ձեռքբերման ենթակա ձայնային սարքավորումների վարձակալական ու սպասարկման ծառայություններին (մոտ 793.3 հազ եվրո), լուսային սարքավորումների կառավարման ծրագրային ապահովման գծով գերմանական Raphael Demonthy ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 116.4 հազ. եվրո), բեմական հրավառության և հատուկ էֆեկտների ապահովման գծով պորտուգալական IgnitionConcept ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 136.5 հազ. եվրո), ինչպես նաև բելառուսական Local Team ընկերությունից բեմական հատուկ կոնստրուկցիաների վարձակալության ու սպասարկման (մոտ 950.0 հազ. ԱՄՆ դոլար) և դրանց համալրման, ամրակցման և դեկորատիվ ձևավորման գծով ՀՀ-ում կատարման ենթակա աշխատանքները (մոտ 330.0 մլն ՀՀ դրամ), որոնք նախատեսվում է իրականացնել համանման միջոցառումների կազմակերպման ոլորտում փորձառություն ունեցող «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի կողմից»,-ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: