Սեպտեմբերի 4֊ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Հանրային ռաիդոականներն էին ։ Բացառիկ եթերը հնչում էր ուղիղ բեմից ։
Հանրային Ռադիոն տոնում էր իր 95֊ամյակը ։
Միջոցառման բացման արարողությունը վերապահված էր տնօրեն Գարեգին Խումարյանին , ով լրատվականի տաղավարում ամփոփեց աշխատանքներն ու ներկայացրեց ապագայում սպասվող աշխատանքները ։
Ռուբեն Մաթևոսյան ֊ Մարտին Վարդազարյան զույգի "15 րոպե ամեն ինչի մասին" քննարկումից հետո բեմում հնչեց մաեստրոյի անզուգական կատարումը։
"Սայաթ֊Նովա " համույթը Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ կյանք տվեց հայ երգին ` Սայաթ֊Նովա , Նաղաշ Հովնաթան, Ջիվանի ։
Աննա Հեքեքյանի "Ձայնադարանը" դահլիճին գամել էր ուղիղ էկրանին , որտեղ մտավորականների ծաղկաբույլի ձայները տեսաժապավենին զուգահեռ հնչեցվում էր ու հիշեցնում ,որ Հանրային Ռադիոն ժամանակի շունչն էր ու մշակույթի պահապանը։
"Մեր մեծերի " մասին իր ուրույն ներկայացմամբ խոսեց Սարգիս Նաջարյանը, իսկ մեր մեծերի գործերը ներկայացրեց Սիլվա Յուզբաշյանը ։
Իրենց եթերներով բեմում էին Քրիստ Մանարյանը , Վահան Արծրունին և շատ ռադիոականներ։
Միջոցառման զարդը սակայն Արմինե Գևորգյանն էր , ով տոնական Եղանակի տեսությունը ներկայացրեց Հայաստանի մարզերի բարբառներով ,իսկ Արցախի բարբառով ներկայացնելուց հետո հնչեց Արցախի հորովելը . դահլիճը երկար ծիծաղից հետո սկսեց լաց լինել ։
Դահլիճի չդադարող ծափերը հուշում էին ,որ Հանրային Ռադիոն միշտ եղել և մնում է սիրելի Ռադիոն ։
Նյութը պատրաստեց Արմինե Մելքոնյանը