Հանրապետությունում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը
Աննա Անտոնյան
Նոյեմբեր 10, 2025
2025-2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից:
ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է
հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝
- Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
- Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
- Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
- Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ:
Կիսվել